Ամուլսարի խնդիրն անհետեւանք չի մնա, ասել է ԱՄՆ դեսպանը

16.10.2018 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռիչարդ Միլս #Ամուլսար
Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձություններով:

EVN Report-ին տված հարցազրույցում Ռիչարդ Միլսը նկատել է, որ Հայաստանում կա 27 մետաղական հանք, եւ դրանցից ոչ մեկի աշխատանքը չի կանգնեցվել:

«Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել եւ դա հետեւանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից»,- ասել է Ռիչարդ Միլսը:

«Սա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր եւ սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ եւ առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի եւ ԱՄՆ քաղաքացիների եւ ներդրողների առաջ եւ եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, եւ պետք է ինքներդ եզրակացություններ անեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն»,- ասել է Միլսը:
Դիտում՝ 2137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW