Ինեկոբանկը հայտարարել է Խորհրդի նոր անդամի՝ Սուլխան Գվալիայի նշանակման մասին, ով ստանձնել է պաշտոնը օգոստոսի 8-ին։ «Ինեկոբանկը ուրախ է ողջունել պարոն Գվալիային իր Խորհրդի կազմում։ Համոզված եմ, որ բանկային համակարգի հսկայական փորձով, նորարարական մոտեցումներով եւ տեսլականով պարոն Գվալիան կունենա իր ուրույն ներդրումը Բանկի հետագա զարգացման գործընթացում»,- նշել է Ինեկոբանկի հիմնադիր եւ գլխավոր բաժնետեր Ավետիս Բալոյանը։ Ավելի քան 10 տարի Գվալիան եղել է վրացական TUBank-ի սեփականատերերից եւ փոխտնօրեններից մեկը: Իսկ վերջինիս Bank of Georgia-ի կողմից ձեռքբերումից հետո նշանակվել է Ռիսկերի կառավարման եւ կորպորատիվ բանկինգի գծով փոխտնօրենի տեղակալ եւ զբաղեցրել է տվյալ պաշտոնը ավելի քան 11 տարի։ Իր պաշտոնավարման ընթացքում ակտիվորեն մասնակցել է Բանկի նախնական հրապարակային առաջարկի (IPO) գործընթացին՝ նպաստելով Բանկի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը միջազգային հարթակներում։ Այսօր Գվալիան E-Space ընկերության համասեփականատեր եւ գլխավոր գործադիր տնօրենն է։ Ընկերությունը Վրաստանում միակն է, որն աշխատանքներ է իրականացնում էլեկտրական տրանսպորտային միջոցների խթանման ուղղությամբ, նախագծում եւ մշակում է էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքներ:«Մենք շատ ուրախ ենք Ինեկոբանկի կողքին տեսնել Խորհրդի բոլոր անդամներին։ Նրանցից յուրաքանչյուրի փորձը, հմտություններն ու եռանդը նպաստում են Բանկի եւ իր ծառայությունների տեսանելիության բարձրացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմանից դուրս»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։ Tweet Դիտում՝ 10257