Հայաստանի բանկերի միությունը կղեկավարի Արտակ Հանեսյանը

04.10.2018 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի բանկերի միություն #Արտակ Հանեսյան
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

ՀԲՄ-ում նշել են, որ նա այս պաշտոնում կփոխարինի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին, որը միությունը նախագահել է 2017-2018 թթ:

Արտակ Հանեսյանն ընտրվել է միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն:
 
Նա պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի 1-ից:
Դիտում՝ 12946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW