Ամերիաբանկը €40 մլն-ի վարկային պայմանագիր է կնքել FMO-ի հետ

03.10.2018 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #FMO
Ամերիաբանկը եւ Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) €40 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել:

Բանկում հայտնել են, որ հինգ տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաեւ երիտասարդ եւ կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը:

«Սա եւս մեկ նշանավոր ձեռքբերում է մեր գործընկեր FMO-ի հետ երկարամյա հարաբերություններում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կշարունակի նպաստել մաքուր էներգիայի արտադրության ոլորտի կայուն զարգացմանը` միաժամանակ ապահովելով ձեռնարկությունների եւ բնակչության կողմից Հայաստանի էներգետիկ պաշարների արդյունավետ սպառումը»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:

Ամերիաբանկի եւ FMO-ի հետ հարաբերությունների սկիզբը դրվել է 2009թ․, երբ FMO-ն առաջին անգամ Ամերիաբանկին տրամադրել է վարկ` Հայաստանում ՓՄՁ-ների եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորման նպատակով:

«FMO-ն հպարտ է, որ կարողացել է ամուր եւ արդյունավետ հարաբերություններ կառուցել Ամերիաբանկի հետ եւ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս վարկային գործիքը կնպաստի Ամերիաբանկի հետագա աճին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ երիտասարդ եւ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:
Դիտում՝ 17147
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW