«Պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր»
24.09.2018 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Այսօր Հայաստանի ընկալումը հետեւյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ եւ հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետեւյալն է. հարստացեք եւ հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաեւ «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարեւոր կենտրոններից մեկը»,- հայտարարել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ «Հայաստանում կստեղծվեն միջազգային նոր բրենդներ, որոնք ռազմավարական առումով կփոխեն պետության եւ հայ ժողովրդի ճակատագիրը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: