Evocabank-ը կազմակերպել է Իվետա Մուկուչյանի մենահամերգը

17.09.2018 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Իվետա Մուկուչյան
Սեպտեմբերի 14-ին Ազատության հրապարակում՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, տեղի է ունեցել Evocabank-ի կողմից կազմակերպված՝ Իվետա Մուկուչյանի մենահամերգը:

Բանկում հիշեցրել են, որ երգչուհին Evocabank-ի գովազդային դեմքն է:

«Համերգը սկսվեց «Դեպի նոր իրականություն» երգի կատարմամբ, որի վերնագիրը Evocabank-ի կարգախոսն է: Համերգի ընթացքում Իվետան կատարեց իր լավագույն հիթերը, հայտնի երգերի cover-ներ, ինչպես նաեւ հայկական ժողովրդական երգեր, որոնք ուղեկցվեցին վառ պարերով եւ լուսային էֆեկտներով: Երգչուհին ներկայացրեց նաեւ United երգի պրեմիերան, որի հոլովակը շուտով եւս կներկայացվի:

Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց Իվետան, նա արդեն մի քանի տարի է՝ հանդիսանում է Evocabank-ի հաճախորդ, եւ որպես մշտապես զբաղված եւ ճամփորդող անձ, իր բոլոր ֆինանսական գործարքները կատարում է EvocaTouch հավելվածի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից եւ ցանկացած պահի: Բանկը շարունակաբար նոր ֆունկցիաներ է ավելացնում EvocaTouch հավելվածին՝ դարձնելով այն էլ ավելի հարմարավետ:

Համերգը եզրափակվեց շքեղ հրավառությամբ, որն էլ ավելի բարձրացրեց հյուրերի տրամադրությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Իվետա Մուկուչյանի խոստացած անակնկալը՝ հանդիպում երկրպագուների հետ: Մի քանի ժամ շարունակ երկրպագուները լուսանկարվել եւ զրուցել են երգչուհու հետ, ինքնագրեր վերցրել նրանից:
Դիտում՝ 1611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW