Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարեւորել է Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ օպերատիվ եւ սերտ համագործակցությունը: Յոհանեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանն Արթուր Դավթյանը շեշտել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի եւ Շեյցարիայի դատախազությունների միջեւ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին, ասված է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2796