Հայկական ONEX ընկերությունը, որն օնլայն գնումների արագ առաքման ծառայություն է, ավտոմատացրել է պատվերների ստացման գործընթացը՝ արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառմամբ։ Համակարգը, որը մշակել է ONEX-ի ծրագրավորման թիմը, կոչվում է ONEX SMART WALL: Այն BarCode-ի միջոցով իդենտիֆիկացնում է օգտատիրոջը եւ հանձնում բեռը։ ONEX SMART WALL-ը տարբերվում է աշխարհում գործող նմանատիպ այլ լուծումներից իր նորարարություններով եւ ֆունկցիոնալությամբ։ Տվյալների վերլուծության միջոցով «խելացի պատը» կարողանում է խոսել օգտատիրոջ հետ՝ տալով անհատական խորհուրդներ, ծանոթացնելով ONEX-ի նոր ծառայություններին եւ այլն։ Ընկերությունում ընդգծել են, որ այս ամենը պատվերների ստացման գործընթացը կհամալրի հաճելի զգացողություններով։ONEX SMART WALL-ի մյուս առանձնահատկությունն է, որ այն օգտատերերի տվյալների բազայի անալիզի եւ մեքենայական ուսուցման շնորհիվ մշտապես կատարելագործվում է՝ դառնալով առավել խելացի։ «ONEX-ը տարիներ շարունակ երջանկություն եւ ուրախություն է առաքել Ձեզ, եւ մենք աշխատել ենք այդ գործընթացը դարձնել առավել արագ, հարմար եւ հաճելի»,- նշել է ONEX-ի համահիմնադիր-տնօրեն Սամվել Մաիտիրոսյանը:Նրա խոսքով՝ «այժմ պատվերների ստացման գործընթացը դարձել է առավել հարմար եւ համեմված դրական էմոցիաներով»։ Սամվել Մարտիրոսյանն ընդգծել է, որ «խելացի պատ»-ի ստեղծման գաղափարն առաջացել ONEX-ի թիմի եւ օգտատերերի համատեղ քննարկումներից մեկի ժամանակ։ONEX-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. օգոստոսից։ Ներկայում ունի տասնյակ հազարավոր օգտատերեր Հայաստանում, արտասահմանյան պահեստներ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Չինաստանում եւ Մեծ Բրիտանիայում: Իր գործունեության 3 տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է ավելի քան 200 000 պատվերի առաքում։ Շուտով ONEX ընկերությունը մուտք կգործի միջազգային շուկա՝ ONEXGLOBAL.com հարթակի միջոցով՝ կիրառելով հաջողված հայաստանյան փորձը միջազգային շուկաներում։ Tweet Դիտում՝ 5923