Վրաստանի վարչապետն այցելել է Երեւանի կոնյակի գործարան

11.09.2018 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԳ #ԱՐԱՐԱՏ
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այցելել են Երեւանի կոնյակի գործարան:

Վարչապետերն այցելել են Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացել են հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը եւ արտադրական գործընթացին:

Վարչապետերը կանգ են առել նաեւ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001թ.՝ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:  

Նիկոլ Փաշինյանը եւ Մամուկա Բախտաձեն մասնակցել են նաեւ անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ երկու վարչապետերի այցի:

Վարչապետերը եղել են ԱՐԱՐԱՏ թանգարանի գանձարանում, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ԱՐԱՐԱՏ կոնյակի բացառիկ հավաքածուն:
Դիտում՝ 3553

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW