Գյումրիի օդանավակայանում 1,5 մլրդ դրամի ներդրում կկատարվի

24.08.2018 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմենիա միջազգային օդանավակայաններ #«Շիրակ»
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն 1,5 մլրդ դրամ կներդնի եւ ամբողջությամբ կվերականգնի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:

Օդանավակայանի կառամատույցը 22 000 քմ է եւ չի վերանորոգվել 1986-ից։

«Կառամատույցը կհամապատասխանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին եւ լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը նախատեսում է մինչեւ 2020թ. վերանորոգել 17 000 քմ տարածք։
Դիտում՝ 5661

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW