ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին ասել է, որ Հայաստանում կան «գաղտնի այգիներ, որոնք պետք է դուրս բերել ստվերից»։ «Պարզվում է՝ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլեւ ստվերային գյուղատնտեսություն։ Կան այգիներ, որոնք ընդհանրապես գրանցված չեն։ Եղել են դեպքեր, երբ տեսնում ենք, որ տվյալ տարածքի համար որոշ քանակի այգի կա եւ դրան համապատասխան ջուր է հարկավոր, բայց գալիս է պահանջարկ՝ այդքան՝ գումարած իքս քանակ։ Հարց է առաջանում՝ ինչպես է սա հնարավոր։ Հետո պարզվում է, որ կան կոնսպերատիվ այգիներ, պատկերացնու՞մ եք նման ինստիտուտ կա Հայաստանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ոռոգման համակարգում կան լրջագույն խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է լուծում ստանան:«Պետք է նաեւ հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում ջրային մաֆիայի գոյությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:Վարչապետը շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է արել համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ ջրային ոլորտում չարաշահումները բացահայտելու եւ կանխելու համար։ Tweet Դիտում՝ 2892