Հոկտեմբերից Երեւանից թռիչքներ կիրականացնի ռուսական «Ազիմուտ»-ը

22.08.2018 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ազիմուտ #Զվարթնոց
Հոկտեմբերի 1-ից ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը Երեւանից թռիչքներ կիրականացնի Ռոստով, Կրասնոդար եւ Ստավրոպոլ ուղղություններով:

Այսօր համապատասխան պայմանագիրը կնքվել է «Ազիմուտ»-ի եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի միջեւ:

Հանդիպմանը ներկա են եղել «Ազիմուտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Պավել Վոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի «Հարավ» մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաեւը:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն եւ գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:
Դիտում՝ 2066

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW