Yandex.Taxi-ն Երեւանում ազդարարել է «Մանկական» սակագնի մեկնարկը, որի շրջանակում արդեն գործում է մանկական նստատեղ ունեցող շուրջ 300 մեքենա: «Մանկական» սակագնով մեքենան ուղեւորին հասանելի է 500 դրամով։ Գինը ներառում է 2 կիլոմետր ճանապարհը, այնուհետեւ Երեւանի սահմաններում յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է լրացուցիչ 100 դրամ։Ընկերությունում նշել են, որ բոլոր մեքենաները, որոնց թիվը ժամանակի ընթացքում կավելանա, համալրված են Lorelli Explorer նստատեղերով, որոնք համապատասխանում են եվրոպական ECE-R44/04 անվտանգության չափանիշներին եւ նախատեսված են 6 ամսականից մինչեւ 9 տարեկան (9-ից 36 կգ) երեխաների համար։ Ավելի մեծ երեխաների դեպքում նստատեղը հնարավոր է վերածել բուստերի՝ առանց հենակ աթոռի։«Մանկական» սակագնով աշխատող տաքսիների վարորդներն անցնում են լրացուցիչ վերապատրաստում՝ սովորելով ճիշտ տեղադրել եւ կարգավորել նստատեղը, գրագետ շփում ապահովել ծնողների հետ եւ ճիշտ արձագանքել փոքրիկ ուղեւորների պահվածքին։Yandex.Taxi ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանի խոսքով, «Մանկական» սակագնի համար մեքենաները համալրվել են հարմարավետ եւ անվտանգ նստատեղերով, որպեսզի փոքրիկ ուղեւորները հուսալիորեն պաշտպանված լինեն: «Մենք շատ բծախնդիր ենք երեխաների անվտանգության հարցում, եւ #CarSeatGivesChance նախաձեռնությանը միանալը դրա նախադրյալներից է։ Այժմ Yandex.Taxi հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի պատվիրել մանկական նստատեղով մեքենա։ Ամառը մոտենում է ավարտին, երեխաների հետ ուղեւորությունները շատանալու են. ընտանիքները վերադառնում են հանգստից, դպրոցներում եւ մանկապարտեզներում սկսվում է նոր ուսումնական տարին»,- ընդգծել է նա:Yandex.Taxi անվճար հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում՝ հայերեն, ռուսերեն, ինչպես նաեւ այլ լեզուներով։ Ծառայությունը գործում է Հայաստանի 15 քաղաքներում։ Tweet Դիտում՝ 8566