General Electric-ը սկսել է Երեւանի ՋԷԿ-ի վերազինման ծրագիրը

07.08.2018 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#General Electric #«Երեւանի ՋԷԿ»
Մեկնարկել է «Երեւանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը կտեւի շուրջ 1,5 ամիս։

Վերազինման աշխատանքները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կիրականացնի ամերիկյան General Electric ընկերությունը։ Ծրագրի արժեքը  18,8 մլն եվրո է։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գազատուրբինի, այդ թվում՝ օդի կոմպրեսորի վերակառուցում՝ MXL-2 դասի։ Արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կավելանա կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսը 258,1 գրպվ/կՎտժ-ից կնվազի մինչեւ 252,8 գրպվ/կՎտժ-ի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1 տոկոսով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. կՎտժ-ով:

Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման  իրականացման ժամկետի պարբերականությունը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:

Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով, գործարկվել է եւ ներառվել առեւտրային շահագործման մեջ 2010թ. ապրիլի 21-ին:
Դիտում՝ 7023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW