Evocabank-ն իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն ու կանխավճարները
01.08.2018 | 08:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank

Ինչպես հայտնել են բանկում, Ազգային հիփոթեքային ընկերության հետ ծրագրի շրջանակում տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի դեպքում գործելու են հետեւյալ պայմանները՝
- Ձեռքբերում եւ կառուցապատում՝ 10,8%՝ նախկին 12%-ի փոխարեն,
- Վերանորոգում՝ 11,8%՝ նախկին 13%-ի փոխարեն:
«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի դեպքում՝ 6,8%՝ նախկին 8%-ի փոխարեն, որից Երեւանում սուբսիդավորվում է 2%-ը, մարզերում՝ 4%-ը:
Բանկի սեփական միջոցներով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում՝
- Եվրոյով վարկեր՝ 7%-10%՝ նախկին 8%-10%-ի փոխարեն:
- Նվազագույն կանխավճար՝
- Առաջնային շուկայից գնելու դեպքում՝ սկսած 10%-ից,
- Երկրորդային շուկայից գնելու դեպքում՝ սկսած 15%-ից,
- Լրացուցիչ անշարժ գույք գրավադրելու դեպքում՝ սկսած 0%-ից:
Բանկում տեղեկացրել են, որ վարկավորման նոր պայմանները կգործեն միայն օգոստոսի 1-ից հետո ներկայացված վարկային հայտերի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: