Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր են քննարկել

23.07.2018 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ
Հուլիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։

«Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ», - հաղորդել են կառավարությունից:

Հուլիսի 27-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցելու է Հայաստանի վարչապետը:
Դիտում՝ 8676

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW