Երեւան, 4 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերության հասույթը 2007 թ. երկրորդ եռամսյակում կազմել է $58 մլն 350 հազար: $23 մլն 150 հազարը բաժին է ընկել բջջային կապին, $35 մլն 210 հազարը` ֆիքսված կապին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասվում է “Վիմպելկոմի” 2007 թ. երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում: 2007 թ. առաջին եռամսյակում “ԱրմենՏելի” հասույթը կազմել էր $54 մլն 70 հազար, որոնցից $19 մլն 830 հազարը բաժին էր ընկել բջջային կապին, $34 մլն 240 հազարը` ֆիքսված կապին: Այսպիսով` “ԱրմենՏելի” հասույթի աճը կազմել է 7.9%: “ԱրմենՏելի” OIBDA-ի (գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը) ցուցանիշը 2007 թ. երկրորդ եռամսյակում կազմել է $30 մլն 70 հազար: Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր $27 մլն 310 հազար: OIBDA-ի աճը կազմել է 10.1%: Երկրորդ եռամսյակում “ԱրմենՏելի” մաքուր եկամուտը կազմել է $3 մլն 960 հազար: Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր $2 մլն 550 հազար: Մաքուր եկամտի աճը կազմել է 55.3%: 2007 թ. երկրորդ եռամսյակում “ԱրմենՏելի” ակտիվ բջջային բաժանորդների թիվը հասել է 471.000-ի: Աճն առաջին եռամսյակի հետ համեմատ, երբ ընկերությունն ուներ 439.900 ակտիվ բաժանորդ, կազմել է 7.1%: Միեւնույն ժամանակ, եթե առաջին եռամսյակում “ԱրմենՏելի” մասնաբաժինը բջջային շուկայում կազմում էր 37.3%, երկրորդ եռամսյակում այն կազմել է 33.2%: Մեկ բջջային բաժանորդից “ԱրմենՏել” ընկերության ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) 2007 թ. ապրիլ-հունիս ամիսներին կազմել է $17.3: Հունվար-մարտ ամիսներին “ԱրմենՏել” բջջային ցանցի ARPU-ն կազմել էր $14.5: ARPU-ի աճը կազմել է 19.3%: Մեկ ֆիքսված բաժանորդից “ԱրմենՏել” ընկերության ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) 2007 թ. ապրիլ-հունիս ամիսներին կազմել է $19.3: Հունվար-մարտ ամիսներին “ԱրմենՏել” ֆիքսված ցանցի ARPU-ն կազմել էր $18.8: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6143