Financial Trading House-ը կամ «Ռոբերտ եւ ընկերներ»-ը լիցենզավորված չէ ԿԲ-ի կողմից

09.07.2018 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Financial Trading House #Swissquote Bank
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ շվեյցարական Swissquote Bank-ը չունի Հայաստանում որեւէ տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք:

«Նախորդ շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Swissquote Bank-ը Հայաստանում գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊԸ-ի միջոցով: Ըստ տարածված տեղեկությունների՝ հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում:

Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊԸ-ն լիցենզավորված չէ ԿԲ-ի կողմից եւ իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որեւէ գործարք:

Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ»-ի կողմից միջնորդավորված որեւէ ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:

Կենտրոնական բանկը սույն թվականի հուլիսի 4-ին ԿԲ-ն Financial Trading House կամ «Ռոբերտ եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ում հիշեցրել են, որ, համաձայն ՀՀ օրենսդրության, օտարերկրյա բանկերը Հայաստանում գործունեություն կարող են իրականացնել բացառապես ԿԲ-ի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված ԿԲ-ի կողմից) միջոցով:
Դիտում՝ 1583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW