2007 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 12.1%

20.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 12.1%:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-հուլիս ամսիներին կազմել է 1287363.0 մլն դրամ:

2007թ. հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 388117.0 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 1.3%-ով:

Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-հուլիս ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 19.8%-ով` կազմելով 72249 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 21.7 %-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 53230 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 90170 դրամ (աճը` 19.4%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW