Սիրիացիների տնտեսական ինտեգրման ծրագիրը կշարունակվի տարածաշրջանային մակարդակով

28.06.2018 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#GIZ #Արծվիկ Մինասյան #սիրիացիներ
Գերմանական կողմը հայտնել է, որ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը կունենա շարունակություն տարածաշրջանային մակարդակով։

Այս մասին նշվել է Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպայի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպմանը։


Նախարարին է ներկայացվել գերատեսչության հետ բոլոր ծրագրերով իրականացված աշխատանքը։ Խոսվել է ձեռներեցության կարողությունների խթանման եւ զարգացման գործընթացներին աջակցության մասին, կարեւորվել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը։

Գերմանացի մասնագետները նշել են, որ աջակցություն են ցուցաբերելու պետական եւ մասնավոր հատվածին ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության նպատակով՝ խթանելով  նորարարության եւ ձեռներեցության ոլորտի զարգացումը։

Քննարկվել են նաեւ զբոսաշրջության ոլորտի զարգացման  առաջնահերթությունները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նոր թափով աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը, հաղորդում են նախարարությունից։
Դիտում՝ 2040

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW