IDBank-ը կորպորատիվ հաճախորդներին նոր առաջարկ է ներկայացրել

26.06.2018 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Սերգեյ Վիրաբյան
IDBank-ը կորպորատիվ հաճախորդների համար հանդես է եկել նոր առաջարկով:

Բանկում նշել են, որ նոր կորպորատիվ առաջարկի շրջանակում՝ մինչեւ 2018թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերը կարող են`

- Անվճար իրականացնել փոխանցումներ SWIFT համակարգով` դոլարով, եվրոյով, ռուբլով եւ լարիով (OUR տարբերակով),
- Անվճար բացել բանկային հաշիվներ: Հաշվի սպասարկումը եւս կիրականացվի անվճար,
- Անվճար ստանալ «Բանկ-հաճախորդ» համակարգին միացումը եւ գործարքներ իրականացնելու իրավասությունը,
- Ստանալ VISA Business վճարային քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի։


«Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կորպորատիվ հաճախորդներին եւ բանկին նորովի ծանոթանալ միմյանց եւ հիմք դնել երկարատեւ ու փոխշահավետ  գործընկերությանը՝ չստեղծելով որեւէ հավելյալ պարտավորություն կամ ֆինանսական ծախս հաճախորդի համար։ Ելնելով մեր նոր որդեգրված քաղաքականությունից եւ կարեւորելով անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ փորձել ենք հնարավորինս շահավետ եւ ինքնատիպ առաջարկներով ներկայանալ, եւ նման առաջարկները շարունակական բնույթ են կրելու»,- նշել է IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:
Դիտում՝ 4870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW