ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է դրամով ավանդների տոկոսադրույքը մինչեւ 10%

26.06.2018 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ավանդ
ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօրվանից հայտարարում է ավանդների տոկոսադրույքը մինչեւ 10% բարձրացնելու մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար:   

«Բանկը ստեղծել է առավել բարենպաստ պայմաններ խնայողությունները հուսալի ու շահավետ պահպանելու եւ ավելացնելու համար: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կուտակել ուսման վարձի, ամանորյա հանգստի համար եւ այլն, իսկ բանկը, իր հերթին, կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսների վճարման տեսքով»,- ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ներկայացրել են ավանդների շարքը՝

- բարձր եկամտաբերությամբ, սակայն առանց համալրումների եւ ելքագրումների հնարավորության,
- համալրումների հնարավորությամբ,
- համալրումների եւ ելքագրումների հնարավորությամբ,
- երկարաժամկետ ավանդ «Մանկություն»,
- ավանդ «Սոցիալական»՝ հատուկ կենսաթոշակային տարիքի ավանդատուների համար:

Ավանդի ձեւակերպումը բանկում տեւում է մինչեւ 5 րոպե, որի համար կարելի է նախապես հերթագրվել նախընտրելի մասնաճյուղում ցանկալի ժամի եւ, այցելելով մասնաճյուղ, անմիջապես իրականացնել գործարքը:

Բանկում ընդգծել են, որ հետագայում ավանդի համալրման համար անհրաժեշտություն չկա այցելելու բանկի մասնաճյուղեր, քանի որ համալրումները կարելի է իրականացնել ավելի քան 2000 TelCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով, որոնք հավասարաչափ տեղաբաշխված են Երեւանում եւ մարզերում:   

«Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար բանկում առկա է եւս մեկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձեւակերպելով՝ հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ուղղորդել միջոցների մի մասը ավանդի համալրմանը:

Բացի անմիջապես բանկի հուսալիության փաստից, ավանդի հուսալիությունն ապահովում է «Ավանդների երաշխավորման հիմնադրամը», որը մինչեւ 100% երաշխավորում է մինչեւ 10 մլն դրամով եւ 5 մլն դրամին համարժեք արտարժույթով ավանդները»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW