ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոնը:Բանկում նշել են, որ կենտրոնը գործարկվել է «հաճախորդների սպասարկման որակի բարելավման եւ հաճախորդների առաջարկությունների, հարցումների եւ բողոքների հետ հնարավորինս արագ եւ արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով»:«Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար եւ հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բանկի հետ հաղորդակցման հետեւյալ 8 եղանակները. 1. Սոցիալական ցանցեր,2. Դիմումների ուղարկում փոստով, 3. Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված «Բողոքների եւ առաջարկությունների արկղերի» միջոցով դիմումների ներկայացում, 4. Հաղորդագրությունների ուղարկում բանկի կայքի միջոցով,5. Գրավոր դիմումների ուղարկում headoffice@vtb.am էլեկտրոնային հասցեին, 6. 24/7 ռեժիմով զանգեր բանկի Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով,7. Քարտային բողոքներ,8. Խնդրահարույց վարկառուների հարցումներ:Նախքան Բողոքների կենտրոնի ստեղծումը եւ նպատակ ունենալով առավելագույնս նվազեցնել հաճախորդների դիմումների պատասխանների ժամկետները՝ բանկն իրականացրել է մի շարք բիզնես-գործընթացների ավտոմատացումներ եւ բարելավումներ: Բանկը պարբերաբար վերլուծում է հաճախորդների դիմումները եւ քայլեր է ձեռնարկում պրոդուկտների, գործընթացների, սպասարկման հեռավար ուղիների ֆունկցիոնալի բարելավման նպատակով, ինչը կհանգեցնի ստացվող դիմումների աստիճանական նվազմանը:Բանկը մեծ նշանակություն է տալիս հաճախորդների դիմումների ուսումնասիրության գործընթացին եւ բարձր է գնահատում այս ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի եւ Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում:Հաճախորդների դիմումներին պատասխանելու ժամկետը կազմում է դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օր, սակայն հաճախորդների հետ պարզաբանումները եւ խորհրդատվությունը սկսվում են անմիջապես դիմումի ստացման պահից։ «Մեր բանկում սպասարկման որակի հետ կապված դիտողություններ, ցանկություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում կարող եք թողնել Ձեր դիմումը, որը պարտադիր կարգով կքննվի բանկի ղեկավարության կողմից եւ չի մնա անպատասխան»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 7084