ՊԵԿ-ը կաթ արտադրողներին հորդորել է ապահովել պատշաճ փաստաթղթավորում

19.06.2018 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռաֆիկ Մաշադյան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հորդորել է տնտեսվարողներին ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով:

Այս մասին Ռաֆիկ Մաշադյանն ասել է կաթնամթերքի արտադրության ոլորտի հարկատուների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել է տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման հարցը, հատկապես՝ ՓՄՁ շրջանում:


«Հստակ խնդիր է դրվել՝ երկրում ապահովել գործարքների ամբողջական փաստաթղթավորում: Հետեւողական միջոցառումներ են իրականացվելու բիզնեսի բոլոր օղակներում՝ ձեռքբերումների եւ իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է նա:

Հակառակ պարագայում, ըստ Ռաֆիկ Մաշադյանի, կգործածվի օրենսդրությամբ սահմանված վարչարարական գործիքակազմ:

«Ապրանքների տեղափոխումը կամ վաճառքն առանց փաստաթղթերի իրականացնելու ժամանակ կիրառվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտը, այսինքն՝ տուգանքը: Սակայն ՊԵԿ-ը հակված չէ տուգանքներ կիրառելուն, հետեւաբար եւս մեկ անգամ կոչ ենք անում ամբողջությամբ փաստաթղթավորել գործարքները: Հակառակ վարքագիծը խոսում է իրացման շրջանառությունները հետագայում թաքցնելու մտադրության մասին: Փաստաթղթաշրջանառության ամբողջական ապահովմամբ բոլոր տնտեսվարողները կլինեն հավասար դաշտում»,- վստահեցրել է ՊԵԿ փոխնախագահը:
Դիտում՝ 1584
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW