Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

08.06.2018 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #էլեկտրաէներգիա
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակի ուսումնասիրության խնդրին։

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, արձագանքելով վարչապետին, ասել է, որ «այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված մի շարք ռիսկեր կան, որոնք չի կարելի հաշվի չառնել»:

«Դրանք հիմնականում պայմանավորված են ատոմակայանի նախադեպը չունեցող այս տարվա ընթացքում նորոգման եւ աշխատանքի երկարաձգման հետ: Կան նաեւ գազի գնի հետ կապված ռիսկեր: Ունենք ռիսկ դոլար-դրամ հարաբերության հետ կապված: Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  «առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակվելու են»։

«Խոսեցիք սակագնի նվազեցման ռիսկերի մասին, սակայն չասացիք՝ ոլորտում ունե՞նք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, թե ոչ։ Եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ եւ շատ թափանցիկ»,- նկատել է վարչապետը:
Դիտում՝ 2825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW