Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանաձորում ներկայացվել է «Անուշ»-ը

04.06.2018 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի թատերախումբը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ» օպերան:

Բանկում նշել են, որ այն բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար:

Միջոցառմանը ներկա են եղել հարյուրավոր երեխաներ, այդ թվում՝ հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ:

«Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող երեխաները»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:

Նախորդ տարիներին՝ հունիսի 1-ի կապակցությամբ, Կոնվերս Բանկը գլյուկոմետրի թեստ-երիզներ եւ նվերներ էր հանձնել «Արզնի 1» առողջարանում հանգստացող, «Մուրացան» հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ բանկի աշխատակիցներն արյուն էին հանձնել Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների համար եւ համալրել Վանաձորի մանկատան 10 սաների անունով բացված ավանդային հաշիվները: Գումարը երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո:
Դիտում՝ 10440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW