Փոխվարչապետն ու ԱՄՀ ներկայացուցչը քննարկել են համատեղ ծրագրերը

25.05.2018 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յուլիա Ուստյուգովա #Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի հետ:

Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերը, երկար տարիների սերտ համագործակցությունը եւ հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է Յուլիա Ուստյուգովային, որ Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել ու առավել զարգացնել իր հարաբերությունները ԱՄՀ-ի հետ:

Յուլիա Ուստյուգովան էլ ներկայացրել է հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:

ԱՄՀ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ նորանշանակ կառավարության հետ համատեղ կկարողանան արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Դիտում՝ 2830

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW