Հայէկոնոմբանկը մասնակցել է ՎԶԵԲ տարեկան ժողովին

18.05.2018 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ՎԶԵԲ
Հայէկոնոմբանկը մասնակցել է մայիսի 9-10-ը Հորդանանում կայացած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին:

Բանկում նշել են, որ ժողովին, մասնավորապես, մասնակցել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը, խորհրդի անդամ Լուիզա Պետրոսյանը եւ աշխատակազմի ղեկավար Մերի Սուքիասյանը:

ՎԶԵԲ տարեկան ժողովն առաջին անգամ տեղի է ունեցել հարավային եւ արեւելյան միջերկրածովային տարածաշրջանում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում 2012-ից ի վեր:

Ժողովի ընթացքում ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին ներկայացրել է Կառավարիչների խորհրդի նիստը, այնուհետ, թե ինչպես է բանկը հասել 2015թ. Փարիզի Կլիմայի պայմանագրի շրջանակում սահմանված Էկոլոգիապես մաքուր տնտեսության (Green Economy) նպատակներին: Նա նաեւ անդրադարձել է ՎԶԵԲ-ի առանձնակի ներգրավվածությանը կին ձեռներեցների ակտիվացման եւ աջակցման գործում, ինչպես նաեւ շեշտադրել ֆինանսավորման միջոցով տնտեսությունների կայունացման գործում իրենց դերակատարումը:

Ժողովի շրջանակում Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել բանկի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ գերմանական DEG – Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH եւ Frankfurt School Financial Services GmbH, շվեյցարական Symbiotics S.A., ավստրիական Raiffeisen Bank International AG եւ այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ, քննարկվել են բանկի ընթացիկ համագործակցության միտումները, առաջիկա տարիների ռազմավարությունն ու զարգացման հեռանկարները:
Դիտում՝ 2762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW