EY-ն Հայաստանում աշխատավարձերի եւ հատուցումների ուսումնասիրություն կկատարի

17.05.2018 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#EY
EY ընկերությունը հայտարարում է Հայաստանում անցկացվող Աշխատավարձերի եւ հատուցումների 2018թ. ուսումնասիրության մեկնարկի մասին:

Աշխատավարձերի եւ հատուցումների 2018թ. ուսումնասիրության հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ Աշխատավարձերի հաշվետվություն եւ Կադրային քաղաքականության հաշվետվություն:

Ուսումնասիրության ավարտին մասնակիցների համար կանցկացվի վերապատրաստման դասընթաց:

Աշխատավարձերի տվյալները ներկայացվում են ըստ Հայաստանի տարածաշրջանների՝ անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում:

Ուսումնասիրության արդյունքները տրամադրվում են PDF եւ MS Excel ֆորմատներով, անգլերեն եւ հայերեն լեզուներով:

Ընկերությունը երաշխավորում է ուսումնասիրության ընթացքում տրամադրված տեղեկությունների լիակատար գաղտնիությունը:

Ուսումնասիրության ձեւաչափին կարելի է ծանոթանալ 2017թ. հաշվետվության ցուցադրական տարբերակում:
Դիտում՝ 7519

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW