ՍԱՊԾ-ն արձագանքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը

11.05.2018 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՊԾ #Ռոսսելխոզնադզոր
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) այսօր արձագանքել է ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») հրապարակած տեղեկատվությանն այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ:


«Ռոսսելխոզնադզոր»-ում, մասնավորապես, նշել էին, որ լոլիկում գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում՝ արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ծառայությունն աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու եւ դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին, եւ խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որեւէ սահմանափակում չկա»:
Դիտում՝ 2372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW