Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ օրերս վերաբացվել է բանկի «Նորք-Մարաշ» մասնաճյուղը՝ Նորքի Այգիներ 238 հասցեում: Բանկում նշել են, որ հաճախորդները «Նորք-Մարաշ» մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-17:30-ը: «Հայէկոնոմբանկն իր նոր մասնաճյուղերը տեղակայում է՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքներն ու արձագանքները, ինչպես նաեւ կենտրոնանալով սպասարկման համար առավել հարմարավետ եւ արդիական սրահներ ունենալու տեսլականի վրա: Մեր մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, իսկ փորձառու ու իրենց գործի գիտակ մասնագետները պատրաստ են մեր հաճախորդներին տրամադրելու պորֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաեւ աջակցելու իրականացնել բանկային ամենատարբեր գործարքները բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի շրջանակում»,- ասել է Հայէկոնոմբանկի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի կառավարիչ Մարատ Պողոսյանը: Բանկն այսօր ունի 50 մասնաճյուղ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երեւանում, 22-ը՝ մարզերում եւ 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ բանկը շարունակում է ծավալել արդյունավետությանը միտված իր գործունեությունը եւ ավելացնել իր մասնաճյուղերի քանակը: Tweet Դիտում՝ 2612