2018-ի առաջին եռամսյակում 168,1%-ով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գեւորգյանի խոսքով՝ հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 768 մեքենա՝ մաքսային ձեւակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8, 859 մլրդ դրամի մուտքեր:«Ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017-ի նույն ժամանակահատվածի արդյունքը: Մասնավորապես, նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրված 5135 մեքենայի՝ 3 180 մլրդ դրամի դիմաց՝ ապահովվել է պետբյուջեի մուտքերի 278,6% աճ: Աճը հիմնականում պայմանավորված է նաեւ ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացում 2018-ից ներդրված նոր աշխատաոճով»,- ասել է Կարեն Գեւորգյանը: 10.01.2018 | 14:44 Petekamutner.am-ում հրապարակվել են մեքենաների մաքսային արժեքները ՊԵԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքում հրապարակվում է Հայաստանի սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:Կարեն Գեւորգյանի խոսքով՝ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվել, վերանայվել եւ թարմացվել է: 10.04.2018 | 15:11 ՊԵԿ կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի հաշվիչը «Ապրիլի 10-ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարվեն մեքենայի ներկրելուց հետո: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի, ինչ թույլ է տալիս ավտոմեքենա ներկրողներին բարձր արդյունավետությամբ եւ ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքն ու պլանավորել ծախսերը»,- ասել է Կարեն Գեւորգյանը: Հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում: «Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը եւ պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը եւ ԱԱՀ-ն»,-ճ ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14183