ՊԵԿ կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի հաշվիչը

10.04.2018 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ավտոմեքենա
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում այսօրվանից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը:

ՊԵԿ-ում նշել են, որ այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել:


ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում:


«Կայքի այցելուին անհրաժեշտ է մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը եւ պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը եւ ԱԱՀ-ն: Հաշվարկման պարզեցված այս համակարգը ներկրողներին թույլ կտա ժամանակ խնայել եւ պլանավորել ծախսերը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9088

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW