Ադրբեջանի Ազգային բանկը կմշակի բանկային համակարգի կապիտալիզացիայի ավելացման նոր ռազմավարություն

18.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Ազգային բանկն (ԱԱԲ) անբավարար է համարում երկրի բանկային ոլորտի կապիտալիզացիայի ներկայիս մակարդակը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդը, ԱԱԲ վարչության նախագահի տեղակալ Ռուֆատ Ասլանլին հայտնել է, որ ներկայումս ընթանում են Ազգային բանկի նորմատիվային պահանջներին համապատասխան բանկերի կապիտալիզացիայի մակարդակի գնահատման աշխատանքները: Ըստ նորմատիվային պահանջների, բանկերի նվազագույն համախառն կապիտալը պետք է կազմի 10 մլն մանաթ:

“Դա անբավարար կապիտալի ծավալ է ադրբեջանական բանկային ոլորտի համար, եւ Ազգային բանկը մտադիր է մշակել նոր ռազմավարություն”,- ասել է Ասլանլին:

2007 թ. հունիսի 1-ի դրությամբ 23 ադրբեջանական բանկերի կապիտալը գերազանցում էր 10 մլն մանաթը: 17 բանկերի մոտ այն կազմավորված էր 5-10 մլն մանաթի սահմաններում:

Դիտում՝ 7757

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW