ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարն անհնար է առանց հարկերի հավաքագրման բարձրացման

17.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 17 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է Հարկային պետական ծառայության նոր պետ Վահրամ Բարսեղյանին:

Ինչպես այսօր հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ կառավարության մամլո ծառայությունում, հանդես գալով ծառայության աշխատակազմի առջեւ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման շրջանում հարկային ծառայությանը հաջողվել է, 2,5 անգամ ավելացնել հավաքագրումների ծավալը` այն 120 մլրդ դրամից հասցնելով 280 մլրդ դրամի:

Հայաստանի վարչապետը վստահութհուն է հայտնել, որ շարունակելով լավ ավանդույթները, Վահրամ Բարսեղյանը “նոր խոսք” կասի, նոր մոտեցումներ եւ մեխանիզմներ կներդնի ծառայության աշխատանքում: Սերժ Սարգսյանի կարծիքով, առանց նոր մոտեցումների անհնար է լիարժեք լուծել ծառայության առջեւ դրված նոր խնդիրներն ու բարձրացնել հավաքագրումների մակարդակը:

“Մենք պարտավոր ենք, մենք այլ ճանապարհ չունենք մեր ժողովրդի կյանքը բարեկարգելու համար: Մեզ կհաջողվի ոչնչացնել ստվերային տնտեսությունը միայն հարկերի հավաքագրման բարձրացման ճանապարհով: Ակնհայտ է, որ ցանկացած ստվերային գումար աշխատում է պետության դեմ, եւ մենք պարտավոր ենք լուրջ միջոցներ ձեռնարկել”,- ասել է Սերժ Սարգսյանը:

Վահրամ Բարսեղյանը վստահեցրել է կառավարության ղեկավարին, որ դրվելու են նոր մոտեցումներ ու մեթոդներ, որոնք կարճ ժամանակահատվածում թույլ կտան բարձրացնել ծառայության աշխատանքի արդյունավետությունը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW