«Լիդիան Արմենիա»-ն պատմել է իր կին աշխատակիցների մասին

07.03.2018 | 18:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է տեսանյութ ընկերության կին աշխատակիցների մասին, որոնք պատմում են իրենց մասնագիտական եւ անձնական ձեռքբերումների մասին:

«Տեսանյութում ներկայացված են մեր թիմի իգական սեռի ներկայացուցիչներից մի քանիսը միայն, տեսախցիկից այն կողմ մեր թիմում աշխատում են բազմաթիվ կանայք: Հանքարդյունաբերությունը դեռեւս հիմնականում տղամարդկանց ոլորտ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, եւ դա ոլորտի խնդիրներից մեկն է:

«Լիդիան Արմենիա»-ն շարունակում է ջանքեր գործադրել ավելի շատ կանանց ներգրավվելու համար, քանի որ մենք վստահ ենք, որ դա կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի բարելավմանը՝ բոլոր առումներով:

Մեր աշխատակազմի 31%-ը կանայք են: Ունենք 8 կին՝ ղեկավար պաշտոններում: Նաեւ խրախուսում ենք մեր կապալառուներին հնարավորության դեպքում աշխատանքի վերցնել կանանց: 2017-ին մեր կապալառուների աշխատակիցների 12%-ը կանայք են եղել, որոնցից 130-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից:

Մեր փոքր եւ միջին բիզնեսների աջակցման ծրագրերը եւս նպատակ ունեն հնարավորություն տալ տարածաշրջանի կանանց այլընտրանքային կենսամիջոցներ ստեղծելու եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ առաջատար դերակատարություն ունենալու համար: Իրականացրել ենք 83 000 դոլար արժողությամբ 55 սոցիալական զարգացման ծրագիր, որոնք հատուկ մշակված են եղել կանանց համար: Կանանց մեծամասնությունը, որոնք մասնակցել են մեր ծրագրերին, արդեն ունեն փոքր բիզնեսներ համայնքներում:

Վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը կարող է եւ պետք է շահավետ լինի ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաեւ ուղղակիորեն պետք է նպաստի տարածաշրջանում ընտանիքների բարեկեցությանը: Այս հարցում կանանց դերը հսկայական է: Ամուլսարի ծրագրի զարգացմանը զուգահեռ՝ ավելի շատ կանայք կմիանան մեր թիմին, եւ մենք վստահ ենք, որ դա նոր հեռանկարներ եւ հնարավորություններ կստեղծի ծրագրի համար: Որակավորված լավ մասնագետ գտնելն այսօր դարձել է լուրջ մարտահրավեր ցանկացած բիզնեսում, եւ մենք վստահ ենք, որ հանքարդյունաբերությունը մեծապես կշահի, եթե ավելի շատ ջանքեր գործադրի կանանց պոտենցիալը բացահայտելու ուղղությամբ:

Այս մոտեցումը կիսում է «Լիդիան ինթերնեյշնլ»-ի կորպորատիվ ղեկավարությունը, որի կազմում երկու կին փոխնախագահ ունենք եւ Լիդիանի տնօրենների խորհուրդը, որի կազմում նույնպես կին կա»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 7127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW