ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հայտարարած՝ ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի բոլոր 3 անվանակարգերում:Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, «Ապահովագրական պրոդուկտներ վաճառող լավագույն մասնաճյուղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը, «Լավագույն վաճառող» անվանակարգում՝ «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակցուհի Արմինե Թոմոյանը:Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է գլխավոր անվանակարգի հաղթող եւ ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության լավագույն գործընկեր: Հաղթողներին հանձնվել են մրցանակներ: Մրցույթն անցկացվել էր 2017թ. նոյեմբերի 1-ից 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործընկեր 16 ֆինանսական ընկերությունների միջեւ: «ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է «Վանաձոր» մասնաճյուղին եւ, մասնավորապես, աշխատակցուհի Արմինե Թոմոյանին՝ կատարված աշխատանքի գերազանց արդյունքների կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաղթանակներ:ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է համագործակցել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հետ նաեւ հետագայում եւ մասնակցել նոր նախագծերի»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 8091