Ստեփանակերտում բացվել է «Made in Artsakh» խանութը

02.03.2018 | 09:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստեփանակերտ #«Made in Artsakh» #խանութ
Ստեփանակերտի «Սոֆիա» առեւտրի սրահի առաջին հարկում բացվել է արցախյան արտադրության ապրանքների մասնագիտացված խանութ:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, նախաձեռնությունը պատկանում է Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիային:

«Նպատակն է միավորել արտադրողներին եւ ստեղծել պայմաններ՝ իրացնելու իրենց արտադրանքը: Խանութի նպատակն է նաեւ, որպեսզի Արցախ այցելած զբոսաշրջիկը մի կետից կարողանա ձեռք բերել իրեն անհրաժեշտ արցախյան արտադրության ապրանքները»,- նշել է ասոցիացիայի նախագահ, «Արցախբերի» պահածոների գործարանի տնօրեն Էրիկ Մկրտումյանը:

Խանութում ներկայացված է 35 ընկերության արտադրանք: Առանձին տաղավարով ներկայացված է նաեւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից արտադրված պահածոների տեսականին:
Դիտում՝ 11442

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW