Ինեկոբանկն իջեցրել է սպառողական վարկերի տոկոսադրույքները
19.02.2018 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Մասնավորապես, հաճախորդների համար բարելավվել են օնլայն տրամադրվող «1 CLICK», «Արագ սպառողական», «Ոսկու գրավով» եւ «Անշարժ գույքի գրավով» վարկերի եւ վարկային գծերի պայմանները:
Բանկում նշել են, որ տոկոսադրույքների եւ պայմանների էական բարելավում է տեղի ունեցել հատկապես օնլայն եղանակով տրամադրվող 1 CLICK վարկերի եւ «Արագ սպառողական վարկերի» մասով։
1 CLICK վարկերն այսուհետ կտրամադրվեն 14% տարեկան անվանական տոկոսադրույքով*, նույն տոկոսադրույքով կտրամադրվեն նաեւ «Արագ սպառողական վարկերը»**: Տվյալ վարկերի տրամադրման միջնորդավճարը սահմանվել է 0%՝ նախկին 2%-ի փոխարեն, ինչպես նաեւ երկարացվել է վարկի մարման ժամկետը՝ մինչեւ 48 ամիս:
Սակագները եւ պայմանները հասանելի են Ինեկոբանկի պաշտոնական կայքում:
«1 CLICK օնլայն վարկ ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել InecoOnline/InecoMobile կամ գրանցվել առցանց:
«Արագ սպառողական վարկ» ստանալու համար անհրաժեշտ է այցելել Ինեկոբանկի մոտակա մասնաճյուղ։
«Արդեն 21 տարի է՝ Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում ավելի քան 400 հազ. հաճախորդ՝ բանկի 24 մասնաճյուղերում: Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ՝ բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման շնորհիվ»,- ընդգծել են բանկում:
Որպես վերոնշյալի ապացույց՝ Ինեկոբանկում ներկայացրել են հետեւյալ փաստերը՝
-2009-ին բանկն առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպե,
-2012-ին առաջիններից մեկն է ներդրել օնլայն բենքինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով,
-2014-ին ստեղծել է InecoMobile հավելվածը, որն ունի ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույք`
*1 CLICK վարկ՝ 23,98%-24,76%
**«Արագ սպառողական վարկ»՝ 23,98%
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: