Հայտնի են Հայբիզնեսբանկի «Ամանորյա անակնկալ» ակցիայի հաղթողները

16.02.2018 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայտնի են Հայբիզնեսբանկի կողմից 2017թ. նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը միջազգային արագ դրամական փոխանցումների գծով անցկացված «Ամանորյա անակնկալ» ակցիայի մրցանակակիրները:

Բանկում նշել են, որ ակցիայի արդյունքում պատահականության սկզբունքով հաղթող ճանաչված 18 մրցանակակիրներին հանձնվել են իրենց անունով բացված Mastercard Gold նվեր քարտեր, որոնց վրա մուտքագրված էր 50 000 դրամ:

Ակցիայի ամփոփման ընթացքում Հայբիզնեսբանկը, մրցանակներից բացի, հավաստագրեր է հանձնել հաղթողներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց իր ծառայություններից օգտվելու եւ վստահության համար: Հաճախորդները եւս շնորհակալություն են հայտնել բանկին՝ պարբերաբար նման միջոցառումներ անցկացնելու եւ որակյալ ծառայություններ մատուցելու համար:

«Հայբիզնեսբանկի ղեկավարությունը, առաջնորդվելով կորպորատիվ արժեքներով, շարունակում է իր գործունեությունը՝ նորանոր անակնկալներ մատուցելով իր հաճախորդներին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3616

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW