Հայէկոնոմբանկը բարելավել է վարկային պայմանները

14.02.2018 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #վարկ
Հայէկոնոմբանկը վերանայել է մի շարք վարկատեսակների տոկոսադրույքները:

Բանկում նշել են, որ բարելավված պայմանները գործում են «Առանց գրավ վարկ»-ի, «Ոսկյա իրերի գրավադրմամբ» վարկի, «Աշխատավարձային» վարկային գծի, «Ակնթարթ» առեւտրային վարկի եւ այլ վարկատեսակների դեպքում:

Նոր պայմաններով ֆինանսավորում կարող են ստանալ ինչպես անհատ սպառողները, այնպես էլ իրավաբանական անձիք: Անհատական եւ բիզնես  վարկավորման նոր սակագներն արդեն ուժի մեջ են եւ ներկայացված են բանկի կայքէջում՝ «սակագներ» եւ «վարկերի պայմաններ» բաժիններում:

«Հայէկոնոմբանկն առաջարկում է եւս մեկ անգամ ծանոթանալ գործող վարկատեսակների բարելավված պայմաններին, եւ ընտրել Ձեզ համար ամենահարմար ֆինանսավորման տարբերակը: Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաճախորդի գտնել իր պահանջմունքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտ կամ ծառայություն»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5978

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW