ԿԲ նախագահը շնորհավորել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Banks.am ինտերնետ վեբ-պորտալի առաջին տարեդարձի կապակցությամբ

10.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությանը Banks.am ինտերնետային պորտալի առաջին տարեդարձի կապակցությամբ:

“Կարծում եմ, այս մեկ տարին ծառայել է պորտալի կայացման համար եւ այն վերածվել է տեղեկատվական աղբյուրի, որտեղից հասարակությունը տեղեկանում է ֆինանսավարկային հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններին, իսկ ոլորտի մասնագետները քննարկում են բանկային համակարգի համար արդիական խնդիրները: Շնորհավորում եմ եւ ցանկանում եմ, որ պորտալն իրականացնի հայկական հասարակության ֆինանսական տեղեկացվածության բացը լրացնելու իր առաքելությունը”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8880

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW