Կոնվերս Բանկն արժանացել է KBC Bank N.V. բելգիական բանկի որակի գերազանցության Euro STP Excellence Award 2017 մրցանակին՝ «միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի եւ աննախադեպ աճի համար»:«Մրցանակը բանկին շնորհվել է փոխանցումների 99,93%-ն առանց մարդկային միջամտության իրականացնելու համար: Այս ձեռքբերումը վկայում է այն մասին, որ մրցանակի արժանացած կազմակերպության կողմից փոխանցումների ոլորտում գործադրված ջանքերի շնորհիվ, վերջինիս հաջողվել է ապահովել գործառնական գերազանցության չափազանց բարձր մակարդակ:Այս հեղինակավոր մրցանակը վկայում է այն մասին, որ բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված որակի բարձր չափանիշներին: Փոխանցումները մշակվում են բացառապես ավտոմատ կերպով՝ առանց մարդկային միջամտության, ինչն ապահովում է փոխանցված գումարի շահառուին հասնելու մաքսիմալ արագություն»,- ասված է հաղորդագրությունում:«Սա կրկնակի ձեռքբերում է մեզ համար, քանի որ 2017թ. ընթացքում SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների արձանագրված զգալի քանակային աճին զուգահեռ կարողացել ենք պահպանել որակի սահմանված բարձր մակարդակը»,- նշել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:KBC Bank N.V. բելգիական բանկի եւ Կոնվերս Բանկի միջեւ համագործակցությունն ունի ավելի քան տասնամյա պատմություն, որը ներառում է ինչպես թղթակցային հարաբերությունների, այնպես էլ առեւտրի ֆինանսավորման ոլորտը՝ տարեցտարի արձանագրելով փոխգործակցության ընդլայնման կայուն առաջընթաց: Tweet Դիտում՝ 20616