Չօգտագործվող պետգույքի խնդիրը կլուծվի

08.02.2018 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #կառավարության նիստ #գույք
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ պետական մարմիններին, պետական ոչ առեւտրային եւ այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ եւ մասնակի։

«Այդ գույքերի սպասարկման եւ պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքերը՝ ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով, հարկավոր է նույնիսկ անհատույց օգտագործման տրամադրել կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Նախարարներին, մարզպետներին հանձնարարվել է, իսկ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է մեկամսյա ժամկետում գույքագրել եւ պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք:

Պետական գույքի կառավարման վարչության պետին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ամփոփել ներկայացվելիք  ցանկը՝ ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Դիտում՝ 2027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW