Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն

01.02.2018 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#կառավարության նիստո
ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնել:

«Աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ եւ միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշ հարցերի վերաբերյալ, վարչապետի որոշումով՝ կառավարության նիստերի որոշ մասեր անցկացվում են դռնբաց»,- ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նախարարն ընդգծել է, որ «ապահովվելու է կառավարության գործունեության թափանցիկությունը, իսկ վարչապետը պարտավոր է ապահովել կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»։

Օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։
Դիտում՝ 8992

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW