«Իդրամ»-ը, QIWI միջազգային վճարային համակարգի հետ համագործակցության ընդլայնման արդյունքում, դարձել է հայկական առաջին վճարային համակարգը, որը ներկայացված է qiwi.com կայքում եւ QIWI դրամապանակում: «Իդրամ»-ում նշել են, որ QIWI-«Իդրամ» փոխանցումներ արդեն հնարավոր է իրականացնել նաեւ QIWI վճարային համակարգի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ QIWI դրամապանակով:«QIWI դրամապանակում եւ qiwi.com կայքում փնտրումով գտնելով idram-ը՝ հնարավոր է ծանոթանալ ծառայության մատուցման պայմաններին, մուտքագրել «Իդրամ» հաշիվը, որին իրականացվում է փոխանցումը, փոխանցվող գումարի չափը եւ կատարել գործարքը: Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի, իսկ գործարքը հաստատելուց առաջ հնարավոր է ծանոթանալ ռուբլի-դրամ փոխարկման փոխարժեքին»,- ասված է հաղորդագրությունում: Մինչ այդ QIWI-«Իդրամ» եւ հակառակ ուղղությամբ՝ «Իդրամ»-QIWI փոխանցումների ծառայություններն արդեն հասանելի էին «Իդրամ» վճարային համակարգի պաշտոնական կայքում եւ «Իդրամ» դրամապանակում:«Կարեւորելով էլեկտրոնային փողի շրջանառության եւ էլեկտրոնային առեւտրի զարգացման հնարավորություններն ու անհրաժեշտությունը՝ գործընկեր վճարային համակարգերը ստեղծել են լավագույն պայմանները՝ նպաստելու էլեկտրոնային փողի փոխարկելիությանը եւ շարժունակությանը»,- նշել են «Իդրամ»-ում: Tweet Դիտում՝ 5163