Economist-ի վերլուծաբանը ՀՀ-ում 3,8% տնտեսական աճ է կանխատեսում
19.01.2018 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://lider.media

Այսպիսի կանխատեսում է արել The Economist Intelligence Unit-ի՝ Հայաստան, Վրաստանի, ՌԴ-ի, Ղազախստանի եւ Լեհաստանի գծով գլխավոր վերլուծաբան Մաքսիմիլիեն Լամբերթսոնը:
Նրա խոսքով՝ տրանսֆերտների աճն ընթացիկ տարում որոշակիորեն կդանդաղի, իսկ արտահանման ընդլայնումը դժվար թե պահպանի իր ներկայիս մակարդակը:
«Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանին դժվար թե հաջողվի վերականգնել տնտեսական աճի՝ 2008թ. նախաճգնաժամային բարձր տեմպերը, որոնք պայմանավորված էին հիմնականում շինարարության ոլորտի կտրուկ եւ ոչ կայուն ընդլայնմամբ: Չնայած աճի խթանմանն ուղղված կառավարության քաղաքականությունը որոշակիորեն կնպաստի ներդրումների հետագա աճին,այդուհանդերձ, տնտեսության արագ վերականգնումը քիչ հավանական է»,- նշել է Մաքսիմիլիեն Լամբերթսոնը՝ ընդգծելով, որ ֆինանսական բարձր ծախսերն ու բարդ գործարար միջավայրը կշարունակեն խոչընդոտել ներդրումների հետագա աճի հեռանկարը:
Փորձագետի գնահատմամբ՝ 2017-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 6,8%-ով՝ պայմանավորված տրանսֆերտների եւ արտահանումից ստացվող եկամուտների մակարդակի վերականգնմամբ:
«Հայաստանի տնտեսությունն անցած տարում գերազանցել է մեր սպասումները՝ կտրուկ դուրս գալով 2015-2016 թթ. տարածաշրջանում տնտեսական աճի դանդաղումից, ինչը պայմանավորված էր նավթի համաշխարհային գների անկմամբ: Տնտեսության վերականգնմանը նպաստել են մասնավոր սպառման, ներդրումների եւ արտահանման ավելացումը: Հատկապես ողջունելի է ներդրումների գծով վերսկսված աճը: Դրանք կրճատվել էին՝ 2008թ. ՀՆԱ-ի 40%-ից 2016-ին կազմելով շուրջ 18%»,- նշել է վերլուծաբանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: