ՎՏԲ-Հայաստան Բանկի Companion card վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքներով 4 հաճախորդ արդեն շահել է 100-հազարական դրամ մրցանակ: Բանկում նշել են, որ հաղթողներ են դարձել բանկի հաճախորդներ Մարիամ Ռուբենի Մշեցյանը, Երվանդ Մյասնիկի Ալեքսանյանը, Սերյոժա Համազասպի Սարգսյանը, Էդվարդ Թումասի Նահապետյանը:Ակցիան մեկնարկել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին եւ կգործի մինչեւ 2018թ. ապրիլի 25-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում, օգտվելով Companion card վարկային քարտից եւ առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը, բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ՝ 100 հազ. դրամ գումարի չափով:«Ամսվա հաջողակ» ակցիային մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ գործող չօգտագործված վարկային սահմանաչափով Companion card քարտապան հաճախորդները: Companion card վարկային քարտ ստանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեւակերպելով բանկում վարկերի հետեւյալ տեսակները՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ վարկ, սպառողական վարկ գույքային ապահովմամբ եւ առանց գույքային ապահովման: Ակցիայի գործողության ընթացքում յուրաքանչյուր ամսվա վերջում բանկը հաղթող է ճանաչում երկու հաճախորդի, որոնք տվյալ ամսվա ընթացքում ապահովել են իրենց քարտի վարկային գծի օգտագործումն առավելագույն գումարի չափով: Tweet Դիտում՝ 11510