Երեւանում $22 մլն ներդրումով հանգստի եւ ժամանցի կենտրոն կկառուցվի

11.01.2018 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Պարկ գրուպ» #ժամանցի կենտրոն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պարկ գրուպ» ընկերության՝ Երեւանում մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի եւ ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:

Այդ նպատակով ընկերությանը որոշվել է վարձակալության եւ կառուցապատման իրավունքներով տրամադրել Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը:

Ծրագրով նախատեսվում է շուրջ $22 մլն համարժեք դրամի ներդրում, որի հաշվին 60 ամսվա ընթացքում մոտ 27 հա  հողամասի վրա կկառուցվի մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի եւ ժամանցի կենտրոն:

«Գերժամանակակից ատրակցիոններով հագեցած կենտրոնն իր տեսակով եզակի կլինի, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 350 մշտական աշխատատեղ, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կկանաչապատվի եւ կբարեկարգվի ամբողջ տարածքը»,- ասված է հիմնավորման մեջ:
Դիտում՝ 5644

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW