“Վիմպելկոմը” հերքել է Հայաստանում իր ապրանքանիշի “ոչ պաշտոնական առաջխաղացման” մասին հայտարարությունները

29.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 29 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով “Վիմպելկոմ” ԲԲԸ գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսն այսօր Երեւանում հայտարարել է, որ “մենք կատարյալ օրինավոր ընկերություն ենք եւ Հայաստանում չենք զբաղվում որեւէ ոչ պաշտոնական առաջխաղացմամբ”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Դմիտրի Պլեսկոնոսն այս մասին ասել է` մեկնաբանելով որոշ հրապարակումներն այն մասին, որ “Վիմպելկոմն” իբր Հայաստանում զբաղվում է իր “Բիլայն” ապրանքանիշի “ոչ կորեկտ առաջխաղացմամբ”:

“Մենք գիտենք հայկական Bi Line ընկերության մասին ու նրա հետ համապատասխան բանակցություններ ենք վարում: Այդ բանակցությունները կշարունակվեն գոյություն ունեցող նորմատիվային ակտերի շրջանակներում”,- նշել է “Վիմպելկոմի” փոխնախագահը:

Դմիտրի Պլեսկոնոսն ընդգծել է, որ “Վիմպելկոմն” ի սկզբանե չէր նախատեսում փոխել “ԱրմենՏելի” ֆիքսված ստորաբաժանման ապրանքանիշը:

“Դա հայտնի ապրանքանիշ է, նրա մասին գիտի երկրի գրեթե ողջ բնակչությունը, եւ այն առավել քան հարմար մեզ հարար”, - ասել է նա:

“Չգիտեմ որտեղից է գալիս աղմուկը հայկական Bi Line ընկերության շուրջ, սակայն կարող եմ ասել, որ եթե մենք նրանց հետ համաձայնության չգանք ապրանքանիշի հնարավոր համատեղ օգտագործման մասին, իրավիճակը մեզ համար ամենեւին էլ ճգնաժամային չի դառնա, քանի որ մեզ դուր է գալիս “ԱրմենՏել” ապրանքանիշը”,- ասել է Դմիտրի Պլեսկոնոսը:

“ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը կարծիք է հայտնել, որ վերոհիշյալ հրապարակումները “կրում են արհեստական բնույթ, քանի որ մենք իրական խնդիրներ չունենք”:

Դմիտրի Պլեսկոնոսը նաեւ նշել է, որ “մենք Հայաստանում առաջ չենք տանում “Բիլայն” ապրանքանիշը, սակայն մենք նրա սեփանակատերն ենք հանդիսանում վեց երկրներում, եւ բնական է, որ խոսում ենք մեր ապրանքանիշի մասին”:

“Իսկ ամենակարեւորն այն է, որ նախ եւ առաջ մենք պետք է սովորենք այնպիսի ծառայություններ մատուցել, որոնք կհամատասխանեն ապրանքանիշի մակարդակին”,- եզրափակել է “Վիմպելկոմ” ԲԲԸ փոխնախագահը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW